Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշումը կկայացվի դեկտեմբերի 30-ին
Կարդացեք նաև
Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր՝ Ա․Ղուկասյան) Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգեց։
Այն կկայացվի դեկտեմբերի 30-ին։ Նշենք, որ Սաղթելյանը կալանավորվել էր երկու ամսով։
Հիշեցնենք, որ երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ «Իմնեմնիմի»-ին հյուրընկալվելու համար գրել էր. «ԴՈ՛Ւ, այլևս կիսում ես այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները», Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում նրան պատասխանել էր, թե իրենց արածը եղել է պատասխան «պետական մակարդակով եկեղեցու դեմ ձեր կեղտոտ արշավին»՝ մասնավորապես գրելով. «Արա, քո վարչապետը, քեզ համար Աստված հանդիսացող Նիկոլ Փաշինյանն է մտել բարձրաստիճան եկեղեցականների անձնական կյանք, տուն, անկողին: Ավելին՝ հատուկ ծառայությունների միջոցով կոմպրոմատներ հավաքել նրանց վրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում