«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով․ Ասադով

«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով․ Ասադով

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։

Ասադովը հայտարարել է, որ սկզբնական փուլում 15 միլիոն տոննա թողունակությամբ այս երկաթուղին կդառնա «Միջին միջանցքի» գլխավոր զարկերակը։ «Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին, որը «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում