Անընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվում են բիրտ հարձակումներ. Ամստերդամ
22/12/2025 20:10
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Մեծ և միջազգային լսարանի առջև հատուկ շեշտել եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Անընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում են բիրտ հարձակումներ, իսկ հոգևորականներն ու բարերարները հայտնվում են ճաղերի հետևում՝ իրենց հավատքի և սկզբունքների համար։
Իմ ուղերձը հստակ է՝ ինչպես աշխարհի ցանկացած հատվածում, այնպես էլ Հայաստանում կրոնական ազատությունների դեմ ոտնձգությունները պետք է դադարեցվեն։
Միջազգային հանրությունը չի կարող լռել, երբ կործանվում են դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում