Այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն. Սամվել Կարապետյան

Այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն. Սամվել Կարապետյան

«Ձեզ հետ հպարտանում եմ այս կարճ ժամանակահատվածում՝ ընդամնեը 4 ամսում կատարված ահռելի ու կարևոր աշխատանքով»,- «Մեր ձևով» շարժման 2025 թվականի հաշվետու ժողովի ժամանակ գործարարա, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձն ընթերցեց Արամ Վարդևանյանը։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում չկա մի բնակավայր, որտեղ չիմանան «Մեր ձևով» շարժման և նրա բարի նպատակների մասին, այսօր դժվար է գտնել քաղաքական վերլուծաբանի, ով Հայաստանի մոտ ապագայի հասարակական և քաղաքական գործընթացները կքննարկի՝ չնշելով «Մեր ձևավ» շարժման և նրա համախոհների վճռական ազդեցությունը։

«Վերջապես մեր երկրում այլևս դժվար է գնտել մի սթափ ընտրողի, ով որոշակի հույսեր է կապում ՀՀ-ի լավ ապագայի հետ, և այդ կապացությամբ չի հիշատակում մեր շարժումը։ Սա շատ տպավորիչ արդյուքն է»։

Ուղերձում ասվում է, որ ձևավորվում է սկզբունքորեն նոր քաղաքական ուժ և առաջնորդություն. «Մենք ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք, և այն հենց մենք կարող ենք իրականություն դարձնել։Մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է։ Մարդիկ հյուսեր են կապում մեր գործունեության հետ։ Հույսեր, որ կապված են նրանց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ։ Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց։ Այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն»։

Ըստ Կարապետյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կռացած բարեկամություն անելով իրական խաղաղություն չենք ունենա, Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի և Վրաստանի կենսական շահերն անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ուեննա։

«Այդպես ենք անելու, ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին։ Արդարարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը ու մենք հաստատելու ենք այդ արդարաությունը մեր երկրում… Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային կոռուպցիոն ուժային «բեսպրեդելը»»,- ասվում է ուղերձում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում