Ադրբեջանում բանտարկված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է․ վիճակը ծանր է

Ադրբեջանում բանտարկված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է․ վիճակը ծանր է

Լաչինի միջանցքից առևանգված և Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ լրատվամիջոցների՝ Ադրբեջանի գերության մեջ գտնվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը դեկտեմբերի 22-ին սկսել է վատ զգալ, դժվարացել է շնչառությունը, սրտի ցավեր է ունեցել։

Նշում է, որ Խաչատրյանին տեղափոխել են Արդարադատության նախարարության բժշկական հաստատությու, որտեղ իրականացվել է ինտենսիվ թերապիա, սակայն նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, և նա տեղափոխվել է համապատասխան պետական ​​բժշկական հաստատություն։

«Հիվանդը դուրս է եկել կյանքին սպառնացող հիվանդության կրիտիկական փուլից, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում ինտենսիվ հսկողության ներքո»,- ասել է վերակենդանացման բաժանմունքի վարիչ Էմիլ Գասիմովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում