2018 թ հեղափոխությունը, ավելի ճիշտ՝ աղետը, արդյո՞ք հիբրիդային պատերազմի արար չէր Հայաստանի դեմ. Վրթանեսյան
Կարդացեք նաև
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով Հայաստանի քաղաքական դիսկուրսում «հիբրիդային պատերազմ» եզրի լայն կիրառմանը, նշել է․ «Վերջին շաբաթվա ընթացքում «հիբրիդային» բառը ռեկորդային հաճախականությամբ է հնչում Ազգային ժողովում և քաղաքական հարցազրույցներում։ Նույնիսկ իշխանական դիրքորոշում ունեցող ագրեսիվ բլոգերներն են սկսել ներկայանալ որպես հիբրիդային պատերազմի մասնագետներ։
Վրթանեսյանի խոսքով՝ հայկական քաղաքական խոսույթում «հիբրիդային պատերազմ» կամ «հիբրիդային սպառնալիքներ» ասելով սովորաբար նկատի ունեն մի քանի նեղ և կոնկրետ երևույթներ։ Առաջինը՝ ենթադրյալ գործողություններ Ռուսաստանի կողմից, երկրորդը՝ տեղեկատվական և քարոզչական ազդեցությունները՝ կեղծ լուրերի և մանիպուլյացիաների միջոցով։
Վրթանեսյանը հիշեցնում է, որ «հիբրիդային սպառնալիք» եզրը շրջանառության մեջ է մտել դեռևս 2000-ական թվականներին՝ ԱՄՆ ռազմաքաղաքական միջավայրում։ Այն առավել լայն կիրառություն ստացավ 2014 թվականին՝ Ղրիմի անեքսիայից հետո, երբ այդ եզրով սկսեցին բնութագրել նաև Չինաստանի, Իրանի և այլ երկրների գործողությունները։
«Ըստ էության՝ Արևմուտքը յուրաքանչյուր պետության, ում դիտարկում է որպես հակառակորդ, հաճախ մեղադրում է հիբրիդային պատերազմ վարելու մեջ»,- նշեց Վրթանեսյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ եզրեր նախկինում էլ են օգտագործվել։ Նրա խոսքով՝ շուրջ 70 տարի քաղաքական հարթակում տարածված էր «հոգեբանական պատերազմ» հասկացությունը, ապա համակարգիչների տարածմամբ ի հայտ եկավ «տեղեկատվական պատերազմը», հետագայում՝ «կիբեռ պատերազմը», իսկ այժմ մոդայիկ է դարձել «հիբրիդային պատերազմ» եզրը։
Վրթանեսյանը նաև հարցադրում արեց՝ արդյոք 2018 թվականի իրադարձությունները կարելի՞ է դիտարկել որպես Հայաստանի դեմ իրականացված հիբրիդային պատերազմի գործողություն։ Նրա համոզմամբ՝ Հայաստանում ներկայում ընթացող գործընթացները կարելի է գնահատել տարբեր տեսանկյուններից, և այդ բոլոր մոտեցումները կարող են համարվել վավեր և հիմնավոր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում