Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի միջև զրույցի հավանականության մասին

Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի միջև զրույցի հավանականության մասին

ТАСС-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց ներկայումս նախատեսված չէ։

«Դա դեռ նախատեսված չէ», – լրագրողների հարցին պատասխանել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի գրաֆիկում ԱՄՆ առաջնորդի հետ հեռախոսազրույց նախատեսված չէ, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, այն «կարող է արագ կազմակերպվել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում