Ազատություն մեր երկրին, ազատություն մեր ժողովրդին. Սերժ Սարգսյանի մաղթանքն է 2026-ին ընդառաջ

Ազատություն մեր երկրին, ազատություն մեր ժողովրդին. Սերժ Սարգսյանի մաղթանքն է 2026-ին ընդառաջ

«Հայաստանն ազատ չէ, քանի դեռ Հայաստանի կառավարիչները չեն իրականացնում հայ ժողովրդի իղձերը։

Ազատություն մեր երկրին, ազատություն մեր ժողովրդին»,- «Ի՞նչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ» տեսանյութում շնորհավորելով գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝  ասում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Տեսանյութում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է, որ տասնյակ մեր հայրենակիցներ ապօրինաբար զրկված են ազատության մեջ գալիք տոները դիմավորելու հնարավորությունից։

ՀՀԿ-ականներն ազատություն են մաղթում Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում գտնվող հայերին, որոնք հետապնդվում են իրենց հայրենիքին, համոզմունքներին, պայքարին, արժեքներին հավատարիմ մնալու համար։

Ազատություն՝ Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Արշակ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, Սամվել Կաապետյանին, …

Ազատություն՝ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյաին, Լևոն Մնացականյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, Արայիկ Հարությունյանին, …

Ազատություն՝ Դավիթ Համբարձումյանին, Նարեկ Սամսոնյանին,  Վազգեն Սաղաթելյանին, Վարդան Ղուկասյանին, Վահագն Չախալյանին, Գարիկ Գալեյանին, Արա Ռոսոտմյանի, Արթուր Սարգսյանին, Միհրան Մախսուդյանին, Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին, Միքայել Արզումանյանին, …

Ազատության՝ բոլոր ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին։

«Հայաստանն ազատ չէ, մինչև ազատված չէ վերջին քաղբանտարկյալը։

Հայաստանն ազատ չէ, մինչև Բաքվի բանտից հետ չի վերադառնա վերջին հայրը»։

https://www.facebook.com/reel/2440892023020997

Հետևեք մեզ նաև Telegram-ում