Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ»․ Զախարովա

Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա  Զախարովան, անդրադառնալով հարցին, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների և հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքներով, հայտարարել է, թե անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ»։

«Ի՞նչ չափանիշներով են նրանք նույնականացվում։ Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը ևս խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Եթե պարզապես հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, ապա դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,–ասել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում