Փորձում են Արմեն Սարգսյանի մտերիմից «Սևան» հյուրանոցի տարածքը խլել. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախկին «Սեւան» հյուրանոցի տարածքը տասնամյակներ առաջ սեփականաշնորհվել է բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանին, որը հյուրանոցն ապամոնտաժեց, սակայն տեղում շինարարություն չիրականացրեց: Մեր տեղեկություններով, այժմ տարածքը գործարարի ձեռքից վերցնելու գործընթաց է սկսել դատախազությունը։
Հայց է ներկայացվել դատարան` «Կարուսել իսթաբլիշմենթ» ընկերության դեմ, որի հիմնադիրը Մանուկյանն է։ Դատախազությունը պահանջում է դադարեցնել մոտ 4000 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։ Նշենք, որ այդ տարածքը կառուցապատելու հույսեր արթնացան, երբ ՀՀ նախագահ նշանակվեց Արմեն Սարգսյանը, որը շատ մտերիմ է Վաչե Մանուկյանի հետ, սակայն տարածքը մնաց անխնամ: Դատախազությունը մեր հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում պահանջեց։ Ստանալուն պես կներկայացնենք:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում