Քաղաքական էլիտան քեֆ-ուրախությունների մեջ է. «Հրապարակ»

Քաղաքական էլիտան քեֆ-ուրախությունների մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տարեվերջյան խնջույքներից ձեռնպահ չեն մնում նաեւ ընդդիմադիրները: Տեղեկացանք, որ երեկ «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր թիմին հավաքել է մեկ հարկի տակ: Մասնակցել են ոչ միայն «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորները, այլեւ պատգամավորների օգնականները, փորձագետները։

Դեկտեմբերի 28-ին էլ ՀՅԴ-ն է գալիս՝ Ամանորը նշելու։ Շաբաթ օրն էլ ՔՊ-ի կորպորատիվն է լինելու` Արտաշատի «Ադանա» ռեստորանում:

ՔՊ-ում երեկ ոմանք չարախնդում էին, որ շատերը հաջորդ օրը Փաշինյանի մասնակցությամբ ֆեյք պատարագին չգնալու համար հիմնավոր արդարացում կունենան` խումհարի մեջ կլինեն ու չեն կարողանա մասնակցել։

Իսկ Սերժ Սարգսյանի թիմից մեզ վստահեցրին, որ վերջին տարիներին իրենք նման խնջույքներ չեն կազմակերպում։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում