Լոնդոնը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով

Լոնդոնը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդն անհանգստացած է ռուսական ռազմական տեխնիկայի շարասյուների վերաբերյալ հաղորդագրություններից, որոնք իբր անցել են Ուկրաինայի սահմանը, եւ Ռուսաստանին սպառնում Է նոր պատժամիջոցներով: Նախօրյակին, ինչպես հայտնել Է Ֆորին-օֆիսը, Համոնդը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեծ Բրիտանիան աջակցում Է Ուկրաինայի կառավարությանը եւ ժողովրդին հանրապետության արեւելքում Ռուսաստանի կողմից օժանդակություն ստացող անջատականների մեղքով շարունակվող ագրեսիայի եւ անկայունության դեմ հանդիման: Ես անհանգստացած եմ ծանր ռազմական տեխնիկայի վերաբերյալ վերջին հաղորդագրություններից, որը Ռուսաստանից ուղարկվել Է Ուկրաինա»,-հայտարարել է Համոնդը՝ ամփոփելով հեռախոսազրույցի արդյունքները:

«Ես կոչ եմ անում նախագահ Պուտինին՝ կատարել այն պարտավորությունները, որոնք Ռուսաստանն ստանձնել Է Մինսկի համաձայնագրերին համապատասխան՝ ռուսական բոլոր զորքերը եւ տեխնիկան դուրս բերել ուկրաինական տարածքից եւ դադարեցնել ռազմական աջակցությունն անջատականներին: Ռուսաստանը պետք Է հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Իսկ եթե նա դա չանի, ապա պետք Է հասկանա, որ դա հետեւանքներ կունենա միջազգային հանրակցության հետ նրա հարաբերություններում»,-ընդգծել Է նախարարը:

Նոյեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Էր, թե Միացյալ Թագավորությունը Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ Է խստացնելու պատժամիջոցների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում