2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները»․ Շարմազանով

2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանավը գրում է․ «2026-ի առաջնային նպատակը պետք է լինի ոչ թե ընդդիմափոխությունը, այլ՝ իշխանափոխությունը։

Եթե ուզում ենք հասնել իշխանափոխության՝ անհրաժեշտ է չսրել ու դադարեցնել ներընդդիմադիր հակամարտությունը։

Գլխավոր նպատակին՝ իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ։ Միայն այս պարագայում է հնարավոր ազատվել նիկոլիզմից։

Բոլորիս ցանկանում եմ, որ 2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները»։

Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում