Գարիկ Գալեյանն ազատության մեջ է
26/12/2025 15:05
Կարդացեք նաև
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկն արդեն ազատության մեջ է։
«Դուրս ենք գալիս պրոբացիայի ծառայությունից, այսօրվանից Գարիկ Գալեյանը լիակատար ազատության մեջ է»,-աել է նա։
Փաստաբանը հիշեցրել, որ հայտնի դատավոր Մասիսի Մելքոնյանի որոշմամբ Գ. Գալեյանը դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման, վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակի, պատիժ էր նշանակվել ազատազրկման ձևով 1.5 տարի ժամկետով։ Պաշտպանը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարանը, գործը դեռ չի քննվել։
«Բայց քանի որ այս ընթացքում Գարիկ Գալեյանը գտնվում էր կալանքի տակ՝ սկզբուն բանտային, հետո՝ տնային, իսկ խափանման միջոցի մեկ օրը համարվումէ ազատազրկման մեկ օր։ Այդ պատճառով Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց»,-ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում