Դատարանը վերջ Է դրել Եվրամիությունում «հանուն սոցիալական արտոնությունների զբոսաշրջությանը»

Դատարանը վերջ Է դրել Եվրամիությունում «հանուն սոցիալական արտոնությունների զբոսաշրջությանը»

Եվրամիության դատարանը կայացրել Է վճիռ, որի համաձայն ԵՄ-ի որեւԷ երկրում ծնված քաղաքացիները չեն կարող հավակնել սոցիալական նպաստների, որոնք տրամադրում Է եվրոպական այն երկիրը, ուր նրանք ժամանել են բնակվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է դատարանի պաշտոնական կայքում:

«Եվրամիության տնտեսապես ոչ ակտիվ այն քաղաքացիներն, ովքեր մեկնում են Եվրամիության անդամ մի այլ երկիր սոսկ սոցիալական օգնություն ստանալու նպատակով, կարող են բացառվել որոշ սոցիալական երաշխիքներից»,- ասված Է դատարանի թողարկած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սույն վճիռը ծնունդով Ռումինիայից Էլիզաբեթ Դանոյի եւ նրա որդու՝ Ֆլորինի հարցման պատասխանն Է, որոնց Գերմանիան մերժել Է նպաստների վճարումը:

Եվրախորհրդարանի պատգամավոր, Մեծ Բրիտանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Քեթրին Բիրդերը պաշտպանել Է այս նախաձեռնությունը:

«Լիբերալ-դեմոկրատների համար պարզ Է, որ Եվրոպայում ապրելու, աշխատելու եւ սովորելու ազատությունը չպետք Է նշանակի պահանջելու ազատություն: Նախազգուշական միջոցներ պետք Է ձեռնարկվեն՝ կանխելու սոցիալական վճարների ստանալու նպատակով զբոսաշրջությունը եւ համակարգի չարաշահումը»,- մեջբերում Է Բրիդերի խոսքը The Guardian թերթը:

Այն բանից հետո, երբ Եվրամիության դատարանը հրապարակել Է որոշումը, Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը նշել Է, որ վճիռն արդարացնում Է սոցիալական վճարների սահմանափակման համար ավելի վաղ Քեմերոնի կողմից արված քայլերը: Իր հերթին Գերմանիայի կառավարությունը նույնպես ողջունել Է սույն վճիռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում