Հինգ հազար մարդ պառկեցրել են գերեզմաններում, քանդել են Արցախը և Հայոց պետության ամրությունը, և հիմա հրճվում են․ Զուրաբյան

Հինգ հազար մարդ պառկեցրել են գերեզմաններում, քանդել են Արցախը և Հայոց պետության ամրությունը, և հիմա հրճվում են․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը  գրում է․ «Ցինիզմը հենց այսպիսին պետք է լինի` անսահման, աննախադեպ: Իսկապես աննախադեպ։

Հինգ հազար մարդ պառկեցրել են գերեզմաններում, քանդել են Արցախը և Հայոց պետության ամրությունը, մի քանի տասնյակ քաղբանտարկյալ նստեցրել բանտերում, պղծել մեր հավատքը և սրբությունները, սերմանել պառակտություն ու անօրենություն, դադարեցրել Սահմանադրության և օրենքների գործողությունը և հիմա խելագարի պես դոփում են, ըստ էության, մեր զինվորների և արցախցիների շիրիմների վրա` ցուցադրական հրճվանքով:

Ցինիզմը հենց այսպիսին պետք է լինի` անսահման, աննախադեպ: Իսկապես աննախադեպ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում