Խաչիկ Գալստյանը չի ընդունել մեղադրանքը, չկան ապացույցներ, որ հանցանք է եղել. Հակոբյան

Խաչիկ Գալստյանը չի ընդունել մեղադրանքը, չկան ապացույցներ, որ հանցանք է եղել.  Հակոբյան

«Խաչիկ Գալստյանը չի ընդունել մեղադրանքը, ընդհանուր առմամբ չկան նյութեր, ապացույցներ, որից կարելի է ենթադրել, որ որևէ հանցագործություն է տեղի ունեցել»,-Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասել է«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան  Սոս Հակոբյանը։

Նա պնդել է, որ Խաչիկ Գալստյանի մասնակցությամբ  նախընտրական բորոր գործընթցները եղել են օրենքի սահմաններում, ՔՕ հոդվածի որևէ խախատում տեղի չի ունեցել։

Հիշեցնենք, որ դատարանը քննում է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդությունը։

Երեկ երեկոյան խուզարկություններ են իրականացվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի տանը, ինչից հետո Գալստյանը ձերբակալվել էր։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վարույթը վեաբերում է Էջմիածնի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում