Չեմ բացառում, որ եթե Արթուր Վանեցյանն ավելի ակտիվ լիներ Էջմիածնի ընտրություններում, այսօր նրա կալանքի հարցը կքննվեր դատարանում. Մելիք-Շահնազարյան
Կարդացեք նաև
Սպասելի էր, որ Նոր տարվա տոնական օրերին նման գործողություններ են իրականացվելու․ դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամ Խաչիկ Գալստյանի ձերբակալությանը։
«Փաշինյանի նպատակները մի քանիսն են․ նախ՝ ինքը ոչ մի օր, ոչ մի ժամ չի կորցնում, մշտապես պատրաստվում է ԱԺ ընտրություններին և այդ ընթացքում փորձում է առավելագույնս թուլացնել այն քաղաքական ուժերին, որոնք կարող են հավակնել գոնե ընտրական շեմը հաղթահարելուն։ Այդ հավակնությունն ունեցող բոլոր ուժերի նկատմամբ այսօր հետապնդումներ կան»,-ասաց նա։
Մելիք-Շահնազարյանը վստահ է, որ Փաշինյանը հստակ հետևում է քաղաքական զարգացումներին և տեսնում է, որ Վանեցյանի գլխավորած կուսակցությունը աճում է, զարգանում է, տարածքային գրասենյակներ է բացում։ «Եվ բնականաբար ամեն ինչ անում է, որպեսզի մինչև ընտրություններն այդ քաղաքական ուժերը զբաղվեն քաղբանտարկյալներին ազատելու հարցերով, դատարաններով, բանտերով, այսինքն՝ հնարավորություն չունենան նորմալ պայքար մղելու և լիարժեք մասնակցելու ներքաղաքական գործընթացներին։
Պայմանական ասած՝ եթե Արթուր Վանեցյանն ավելի ակտիվ մասնակցեր, օրինակ, Էջմիածնի ընտրություններին, չեմ բացառում, որ այսօր դատարանի առաջ հենց նրա կալանքի հարցը կքննարկվեր, որովհետև այս իշխանությունն ունի հստակ ծրագիր՝ ամեն գնով հաղթել այդ ընտրություններում»,– ասաց նա։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի կալանքի հարցերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում