Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում․ Աբրահամյան

Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում․ Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Մասիս համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։

Արդեն երկու ամիս է՝ Դավիթն իշխանության ապօրինի որոշումների հետևանքով գտնվում է բանտում։

Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում՝ ընտանիքից հեռու։

Սա է այսօրվա իրողությունների ողջ տրամաբանությունը․ իրենք երկրի շահերը հանում են սակարկման, իսկ անազատության մեջ հայտնվում են պայքարող և արդարության համար կռիվ տվող մարդիկ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում