Սրբազաններն Ամանորի գիշերն աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար․ Դանիելյան

Սրբազաններն Ամանորի գիշերն աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, իմ գործընկերներ Քրիստինե և Էլինար Վարդանյանների հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին և «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում ստացող Միքայել Սրբազանին։

Սրբազան հայրերն իրենց ջերմ շնորհավորանքներն էին հղում տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2026-ը լինի հաղթանակի տարի:

Սրբազանները փոխանցում էին, որ Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար:

Բագրատ Սրբազանը, մեջբերելով աստվածաշնչյան խոսքերը, այս ուղերձը փոխանցեց.

«Իմ ուրախությունը ձեզ եմ փոխանցում, որ ձեր ուրախությունն ավելանա: Եվ թող ոչ ոք ձեր ուրախությունը չգողանա»:

Միանալով սիրելի Սրբազանների խոսքերին՝ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, սիրելի՛ հայրենակիցներ:

Ազատությո՛ւն Բաքվի և Երևանի բանտերում պատանդառված մեր եղբայրներին: Թող 2026-ը լինի հաղթանակների և արժանապատվության վերականգնման տարի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում