Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում սահմանեց նոր ռեկորդ. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում սահմանեց նոր ռեկորդ. Սաղաթելյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է․ «Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում սահմանեց նոր ռեկորդ՝ հայտարարելով, որ ոչ միայն Ղարաբաղը մերը չի եղել, այլ նաև Հայաստանը և Հայաստանն այլևս մերն է բացառապես իր քայլերի, գործողությունների արդյունքում»։

Նա  դիմելով Փաշինյանին և գործող իշխանություններին՝ նշելով. «Ուրեմն լսեք՝ մինչև ձեր իշխանության ղեկին հայտնվելը, ոչ միայն Հայաստանն էր մերը, այլ նաև Արցախը և ձեր գործողության հետևանքով է հանձնվել Արցախը, իսկ Հայաստանի պետականությունը այսօր գտնվում է  վտանգի տակ։

Փաշինյանի բոլոր նմանատիպ հայտարարությունները գալիս են ևս մեկ անգամ փաստելու՝ արցախյան պատերազմի արդյունքը ոչ թե անկարողության, պակաս սպառազինության, ձախողված կառավարման արդյունք էր, այլ գիտակցված դավաճանական քայլ և այդ քայլի հետևանքով ունեցել ենք 5000 զոհ, 150 հազար մարդ մնացել է  անտուն, և այդ ամենի մեղավորն ու պատասխանատուն անձամբ դու ես՝ Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, բոլոր փորձերը՝ արդարանալու, մարդկանց նորից խաբելու, վերարտադրվելու, չի ստացվելու։ Երբ որ հայտարարում ես՝ ես երբևէ զիջումներ չեմ արել, դու արել ես այդ զիջումները, այդ զիջումների արդյունքում այսօր նաև Ադրբեջանի զորքերը գտնվում են  Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա է իրականությունը և այս ամեն ինչի համար դուք պետք է պատասխան տաք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում