Իշխանության անօրինական գործողությունները մեր քաղաքացիներին արդար պայքարից չեն կանգնեցնի. Գալստյան

Իշխանության անօրինական գործողությունները մեր քաղաքացիներին արդար պայքարից չեն կանգնեցնի. Գալստյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին:

Նա ընդգծել է՝ իշխանությունների ապօրինությունների շղթան չի շրջանցել նաև Խաչիկ Գալստյանին, ով այս պահին կալանավորված է բացառապես քաղաքական, կուսակցական ակտիվ գործունեության համար:

«Գալստյանը խնդրեց իր անունից շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ վստահեցնելով, որ իշխանության անօրինական գործողությունները մեր քաղաքացիներին իրենց արդար պայքարից ու պահանջներից հետ չեն կանգնեցնի»,- նշել է Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում