Տարօրինակ ու արտասովոր է, որ կարելի է Քրիստոնեական վարդապետության հիմնադրույթներից մեկը աղավաղել ու ներկայացնել այնպես, որ եկեղեցին Սուրբ Գրիգորն ու Սուրբ Տրդատն են հիմնադրել. Տեր Մարկոս
Կարդացեք նաև
Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը գրում է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաքելահիմն է. սա նույնքան պարզ է, որքան, որ այն միտքը, թե՝ արևը ծագում է արևելքից և մայր մտնում արևմուտքում։
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները և՛ հավատքն են սերմանել և՛ Հայ Եկեղեցին են հիմադրել:
Սրանից դուրս բոլոր տեսակետները միշտ կոնկրետ հերձվածողական կամ անվանարկման նպատակ են ունեցել:
Այսօր, կարծես թե, սրանցից զատ ավելանում է նաև մեկ այլ նպատակ՝ Եկեղեցին պետականացնելու: Միգուցե սխալվում եմ:
Սա առանձին թեմա է, և ոչ մի տարօրինակ կամ արտասովոր բան չկա Եկեղեցու պետական ստատուս ունենալու մեջ: Կան երկրներ, որտեղ Եկեղեցին վաղուց պետական ստատուս ունի, օրինակ՝ Հունաստանը, Շվեդիան:
Բայց տարօրինակ ու արտասովոր է, որ սրա համար կարելի է Քրիստոնեական վարդապետության հիմնադրույթներից մեկը աղավաղել ու ներկայացնել այնպես, որ Հայ Եկեղեցին Սուրբ Գրիգորն ու Սուրբ Տրդատն են հիմնադրել: Վա՜յ մեզ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում