Փոլ Կրեկորյանը պարգեւատրվել է Արցախի «Երախտագիտություն» մեդալով

Փոլ Կրեկորյանը պարգեւատրվել է Արցախի «Երախտագիտություն» մեդալով

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում