Լարված իրավիճակ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի մոտ

Լարված իրավիճակ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի մոտ

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ News.am-ը գրում է, որ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս իսկական քահանային մուտք գործել եկեղեցի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում մատարագ է մատուցելու կարգալույծ եղած քահանա տեր Թադեն, որը արդեն կրում է իր աշխարհիկ Արամայիս Թախմազյան անունը։

Քահանան նշեց, որ այսօր խաղաղության տոն է, խնդրեց աղոթել միասին։ Նա նշեց, որ դրանից հետո իրենք կգնան։

Եկեղեցու բակում է նաև Տավրոս Սափեյանը։  Նա հայտարարեց, որ եկեղեցու այս պատարագի համար եկեղեցական ունեն. «Ամենայն հարգանքով Տեր Հայկի նկատմամբ, Հայկը չի մտնելու եկեղեցի»։

Ասացին՝ «Հայկն աղոթելու է, դուրս գա»։ Եկեղեցու մոտ է նաև փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում