Այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար հարմար պայմաններ չկան․ Արաղչի

Այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար հարմար պայմաններ չկան․ Արաղչի

Լրագրողների հետ զրույցում  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այս պահին Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ չկան։

«Դա պայմանավորված է Ամերիկայի կողմից վարվող քաղաքականությամբ։ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը։ Մենք միշտ պատրաստ ենք եղել փոխադարձ շահերի և հարգանքի վրա հիմնված երկխոսության։ Սակայն ԱՄՆ կառավարությունը նման մոտեցում չունի»,- նշել է Արաղչին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում