Հայտնի են խոցված ուղղաթիռի անձնակազմի անունները
12/11/2014 19:05
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել է Times.am-ը, այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Times.am-ին հայտնի է դարձել, որ խոցված ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը։ Նրանից զատ, ուղղաթիռի անձնակազմի անդամ էին նաև լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։ Հիշատակված սպաների ճակատագրերը դեռևս անհայտ է։
Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը չի հաստատել նրանց զոհվելու մասին տարածված լուրերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում