Փաշինյանը փորձում է ստեղծել մարդակենտրոն մի կառույց, որին կտրամադրի լայն հնարավորություններ․ Հովասափյան
Կարդացեք նաև
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության ոտնձգությունները գնալով ավելի ահագնացող բնույթ են ստանում՝ իրենց մեջ ներառելով խորքային և երկարաժամկետ ռիսկեր։ Ակնհայտ է, որ իրականում մենք գործ ունենք պետական մակարդակով նոր կրոնական «հիմնարկի» ձևավորման փորձի հետ, որը, դասական աղանդ լինելուց բացի, որևէ այլ արժեք կամ բովանդակություն չի ներկայացնում։
Պետք է արձանագրել, որ պատմության ընթացքում նման օրինակներ եղել են և, ցավոք, դեռևս գոյություն ունեն, երբ տարբեր բռնապետեր սեփական «կրոնական» կառույցներն են ձևավորել՝ հանրությանը առավել հեշտ կառավարելու, վերահսկելու և հնազանդեցնելու նպատակով։
Մասնավորապես, Փաշինյանի վարած այս քայլերը ժամանակին, փոքր-ինչ տարբեր դրսևորումներով, իրականացրել են նաև այլ բռնապետական առաջնորդներ։ Կիմ Իր Սենը, օրինակ, հիմնադրեց չուչխե գաղափարախոսությունը, որը ժամանակի ընթացքում վերածվեց մետա-կրոնի։ Ըստ դրա՝ «մարդն ամեն ինչի տերն է»։ Այսօր Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե «ՀՀ-ում ամեն ինչ որոշում է քաղաքացին»։ Մաո Ձեդունը, մաոիզմի ներդրմամբ, չին հասարակությանը համոզում էր, որ ինքն է «մեծ ուսուցիչը», որի խոսքը անսխալական է և վեր է ցանկացած քննադատությունից։ Այսօր Փաշինյանի հնչեցրած խոսքին կառավարության ներսում որևէ մեկը չի հակադարձում։