Վարդան Ղուկասյանի վիճակը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել

Վարդան Ղուկասյանի վիճակը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել։ Այս տեղեկությունը հաստատել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Ղուկասյանի վիճակի գնահատման վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չէ, փաստաբանը տեղեկացրել է, որ ինքնազգացողության վատթարացումից բացի Ղուկասյանը պետք է փորձաքննության ենթարկվի՝ դատարանի որոշմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում