Իրանը կդիմադրի ցույցերին․ Խամենեին միասնական լինելու կոչ է հղել բնակչությանը

Իրանը կդիմադրի ցույցերին․ Խամենեին միասնական լինելու կոչ է հղել բնակչությանը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին դիմել է բնակչությանը՝ կոչ անելով միասնական լինել։

Նա նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Խամենեին հայտարարել է, որ որոշ ցուցարարներ ձգտում են հաճոյանալ ԱՄՆ նախագահին՝ վնասելով հանրային սեփականությունը։

«Երեկ երեկոյան Թեհրանում և այլուր ցուցարարները հրդեհել են տներ և շենքեր՝ ԱՄՆ նախագահին հաճոյանալու համար», – հայտարարել է Խամենեին։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կոչ է արել Թրամփին լուծել ԱՄՆ-ում առկա խնդիրները։

Նա նաև նշել է, որ Իրանը կդիմադրի բողոքի ցույցերին։

«Իրանը չի նահանջի բողոքի ցույցերի առջեւ։ Այն (իսլամական հանրապետությունը) չի հանդուրժի օտարերկրացիներին ծառայելը»,- ասել է նա։

Խամենեին ավելացրել է, որ արտաքին տերությունների համար աշխատող յուրաքանչյուր ոք մերժվելու է ե՛ւ ժողովրդի, ՛եւ իսլամական համակարգի կողմից։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում