Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացվեց
Կարդացեք նաև
«Իմնեմնիմի» փոսդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկման ամանակ ելույթ ունեցավ Նարեկ Սամսոնյանը։ Նա աբսուրդ է որակել իրենց ազատությունից զրկելը՝ համարելով, որ իրենց պատժում են։
«Ես հինգ անգամ վեց տարվա մեջ անցել եմ քրեական գործերով։ Հինգ անգամ ու արդարացվել եմ, գործերը կարճվել են»-ասել է նա՝ ավելացնելով, որ գլխավոր դատախազությունից ասում են Նարեկ Սամսոնյանի խոսքը քրեականացվում է։
Հանրային մեղադրողն ընդհատել է Սամսոնյանի խոսքը, ասել է, բոլորը բոլորի մասին ինչ ուզեն չեն կարող խոսել։
«Խնդրում եմ ձեզ, երբ մեղավորն ասում է, Ավետյանին ասեն, Ավետյանն անի, դա իմ անձի համար վիրավորական է, հարգարժան դատարան»,-ասել է դատախազը։
Նրա խոսքը բարկացրել է Նարեկ Սամսոնյանին.
«Ներողություն, հարգարժան դատարան, բայց եթե վիրավորվածության մասին խոսենք, ինձ համար բանտում երկու ամիս անցկացնելը ոչ մի բանի համար վիրավորական է։ Ես վիրավորվել եմ նրանից, որ ինձ անմեղ տեղը տարել եք երկու ամիս այնտեղ պահել եք»։
Ավելի ուշ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշեց ևս երեք ամսով երկարացնել Սամսոնյանի և Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը։ Որոշման հրապարակումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց՝ հենց այդ պահից անժամկետ հացադուլ հայտարարելու մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում