Ընդդիմությունը համակերպվելու՞ է , որ մարդը «հետույք» բառի համար արդեն սոված է բանտում լինելու. Աիդա Ստեփանյան

Ընդդիմությունը համակերպվելու՞ է , որ մարդը  «հետույք» բառի համար արդեն սոված է բանտում լինելու. Աիդա Ստեփանյան

Օրվա առաջին կեսին մի փոքր հույս կար, որ դատական համակարգում արդարադատությունը դեռ չի մահացել: Նարեկի ու Վազգենի գործով չկա արդարադատություն, այլ կա քաղաքական որոշում, որ իրենք պետք է պարզապես նստեն ու վերջ: Անկեղծ կասկածում եմ անգամ՝ դատավորը լսում էր Նարեկի ու Վազգենի ելույթները, թե ոչ: Չեմ հավատում, որ իրանց ու փաստաբանների փաստարկները լսած դատավորը կարող էր վերջիններիս հետ բանտ ուղարկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անտիֆեյքի» աշխատակից Աիդա Ստեփանյանը։

«Շատերի մոտ թյուրըմբռնում կա, թե քաղբանտարկյալների թեման իրավական տիրույթում է: Եթե այն իրավական տիրույթում լիներ, այսօր քաղբանտարկյալներ չէին լինի: Սա բացառապես քաղաքական հարց է, սա ընդդիմադիր դաշտի թիվ մեկ օրակարգը պետք է լինի: Այլապես քաղբանտարկյալները և իրավապաշտպանները մենակ են մնում նիկոլի ռեպրեսիվ պատի առաջ, որը իրավունքով և օրենքով չի ծակվի: Քաղբանտարկյալների հարցին համակարգային լուծումներ տալը ընդդիմության ուղիղ պարտավորությունն է:

Հիմա իմ ընկեր Նարեկը, վտանգելով առողջությունը, բանտում հացադուլ է իրականացնելու, որովհետև արդարացիորեն չի համակարպվում «հետույք» բառի համար բանտում նստելու հետ: Ընդդիմությունը համակերպվելու՞ է, որ մարդը «հետույք» բառի համար արդեն սոված է բանտում լինելու ու առողջությունն է վտանգի տակ դնելու, ընդդիմությունը համակերպվելու՞ է բանտում բարձրաստիճան հոգևորականներ լինելու հետ, ընդդիմությունն ընդունե՞լ է նիկոլի խաղի կանոնները, որ ով իշխանության դեմ խոսեց, ուղիղ բանտ է գնալու: Եթե ոչ, ուրեմն օր առաջ պետք է ատամներով կռիվ տալ քաղբանտարկյալների ազատության համար, հակառակ դեպքում մնացած բոլոր օրակարգերը առարկայազուրկ են դառնում»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում