Ինչպե՞ս եք հավատում սրանց հետ խաղաղություն կերտելու փաշինյանական «կտերին»․ Րաֆֆի Ասլանյան

Ինչպե՞ս եք հավատում սրանց հետ խաղաղություն կերտելու փաշինյանական «կտերին»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Հարգելի՛ մարտունեցիներ, սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում։ Գինու պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա», մեր հայրենի Մարտունին, որը քարտեզում կոչում են Ղարանլուխ, իմ ծննդավայր Վարդաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված։ Դուք ինչպե՞ս եք հավատում սրանց հետ խաղաղություն կերտելու փաշինյանական «կտերին» ու այդքան նիկոլամոլ եք, թե՞ ձեզ թվում է ադրբեջանցին կատակ է անում, արցախցիների ճակատագիրը ձեզ դաս չի՞ դարձել։

Խելքի եկե’ք, պարզապես խելքի եկե’ք սիրելիներս, այստեղ ծանոթ-բարեկամ-մտերիմին խաթր անելու հարց չկա, մտածեք ձեր և սերունդների ապագայի մասին, ձեր բնօրրանում ապրելու անքակտելի իրավունքի մասին, և առաջին հերթին՝ բոլորիս անցավորների գերեզմանների մասին»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում