Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է` միաբանվե´ք. Վարազդատ Հարությունյան
11/01/2026 18:32
Կարդացեք նաև
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է` միաբանվե´ք:
Լավ, մի՞թե հայրենիքն ու պետությունը պակաս կարևոր են քան միջանձնային, նեղ քաղաքական (հաճախ` ոչ էլ քաղաքական) շահերն ու տարաձայնությունները: Մի՞թե հայեր չենք բոլորս:
Մի՞թե դիտորդի պես պիտի նայեք, թե ինչպես են հալածում հայ եկեղեցականներին ու այլախոհներին (դա ձևակերպելով որպես ընտրություններին պատրաստվել): Դուք դեռ ազատ, անկախ ու թափանցիկ ընտրությունների հույս ունե՞ք:
Մի առանձին քաղաքական ուժ, որը խոստանում է միաբանել հայ ժողովրդին, սակայն պատրաստ չէ միաբանվել այլ հայերից կազմված ուրիշ ուժերի հետ, ինչպե՞ս է հանձնառում այդպիսի բարդ առաքելություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում