Առողջություն, ուժ և ամուր նյարդեր Նարեկին` իր ընտրած ճանապարհը հաջող անցնելու համար․ Տիգրան Աբրահամյան

Առողջություն, ուժ և ամուր նյարդեր Նարեկին` իր ընտրած ճանապարհը հաջող անցնելու համար․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արդեն 3-րդ օրն է` Նարեկ Սամսոնյանը հացադուլում է: Նա այս պահին մենախցում է և միայն կարելի է պատկերացնել, թե ինչ զգացողությունների և դժվարությունների միջով է անցնում:

Շատերն այս քայլը ծայրահեղ համարեցին, սակայն մյուս կողմից` երկրում ստեղծված բռնատիրական կարգն ու իշխանության բերած խաղի պայմանները, թույլ չեն տալիս առաջնորդվել միայն պայքարի դասական կանոններով, որի դրսևորումներից մեկն էլ հացադուլն է:

Առողջություն, ուժ և ամուր նյարդեր Նարեկին` իր ընտրած ճանապարհը հաջող անցնելու և իր բարդությունները նպատակին ծառայեցնելու համար:

Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում