Դավիթ Համբարձումյանը երկու անգամ ՔՊ-ին հաղթել է և դա իրեն չեն ներում. Հայկ Մամիջանյան

Դավիթ Համբարձումյանը երկու անգամ ՔՊ-ին հաղթել է և դա իրեն չեն ներում. Հայկ Մամիջանյան

Դավիթ Համբարձումյանը երկու անգամ ՔՊ-ին հաղթել է և դա իրեն չեն ներում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ անկախ իր ու իր հարազատների նկատմամբ ճնշումներից, ապօրինություններից՝ Համբարձումյանը պայքարել ու հաղթել է. «Հաղթելուց հետո մնացել է աներեր, շարունակել է իր մոտեցումները՝ հանուն իր համայնքի, մեր երկրի։ Եղել է մեր երկրի լավագույն համայնքապետերից մեկը և շարունակել է խիստ ընդդիմադիր կեցվածքը։ Այս պատճառներին գումարվեց նաև այն փաստը, որ Դավիթ Համբարձումյանն ունեցավ համարձակություն՝ համաձայնելու լինել «Պատիվ ունեմ» խմբակցության  իմպիչմենտի թեկնածուն։ ՔՊ-ն վախենում է ուժեղ մարդկանցից, հետևաբար, ՔՊ-ն վախենում է նաև Դավիթից»,-նշել է Մամիջանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում