Գևորգ Սրբազանը միշտ վատ է տրամադրված եղել Արշակ Սրբազանի նկատմամբ, ոմանց կարծիքով՝ իր կարճահասակ լինելու պատճառով. Տեր Վրթանես
Կարդացեք նաև
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը պնդում է՝ այն հոգևորականները, ովքեր եկեղեցու դեմ արշավում միացել են Նիկոլ Փաշինյանին, միացել են շանտաժի, իրենց դեմ ունեցած կոմպրոմանտների վախից։
«Տեսնում ենք, որ տիրադավ եպիսկոպոսների կողմից, որոնցից էր նաև Գևորգ Սարոյանը, թեմի քահանաների վրա բռնաճնշումներ են իրականացնում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Վրթանեսը։
Տեր Հայրը հայտարարել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սրբազանը լուրջ կոմպլեքսներ ունի ու միշտ վատ է տրամադրված եղել Արշակ Սրբազանի նկատմամբ։
«Ոմանց կարծիքով՝ իր կարճահասակ լինելու պատճառով, ինքը միշտ կոմպլեքսավորված է եղել ու Նիկոլ Փաշինյանին միանալուց հետո սուտ խոսելն արդեն բնական վիճակ է իր համար»,- ընդգծել է Տեր Վրթանեսը։
Անդրադառնալով խոսակցություններին, ըստ որի՝ տիրադավներին գումար են տվել, որ միանան եկեղեցու դեմ արշավին, մասնավորապես, խոսվում է 50 միլիոն դրամի մասին՝ Տեր Հայրն ասել է. «Ես լսել եմ, որ 30 արծաթին համարժեք դրամ են իրենց տվել սիմվոլիկ կերպով՝ որպես վարձատրություն, իրենք արժանացել են ընդամենը 30 արծաթի, ինչպես իրենց հոգևոր հայրը՝ հուդան»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում