Ինչո՞ւ են իրանական ցույցերի կադրերը նախ հայտնվում ադրբեջանական հարթակներում․ Տաթև Հայրապետյան
Կարդացեք նաև
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է․ «Վերջին 3 օրերի ընթացքում Իրանում փորձում են սահմանափակել կապի հասանելիությունը՝ փողոցային պայքարի տարածումը թույլ չտալու և իրավիճակը վերահսկելու համար։
Այս իրավիճակում մի շարք ադրբեջանական ալիքներում թե երեկ, և թե առաջին օրը ցույցերի տեսահոլովակները՝ ԻԻՀ տարբեր վայրերից, տարածվում էին շատ ավելի վաղ, և շատ ավելի արագ, և իրանական սփյուռքի ամենաակտիվ հակակառավարական ալիքներն անգամ ավելի ուշ տարածում էին հենց այդ նույն տեսահոլովակները։
Մեծ հավանականությամբ ցուցարարների ներսում կա խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով և ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։
Սա նոր բան է, և Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո գործի դրված նոր մարտավարություն։
Միաժամանակ, սա Իսրայելի և Ադրբեջանի խորը համագործակցության ապացույց է նաև ԻԻՀ ներքաղաքական խնդիրներին միջամտելու համատեքստում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում