Խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերն իսկապես կարևոր է․ Արման Թաթոյան
Կարդացեք նաև
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդես է եկել տեսուղերձով, որում նշում է․ «Խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային և մոռացության մատնել:
Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի:
Խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերն իսկապես կարևոր է:
Պետք է հասնել նրան, որ ամերիկացի ու եվրոպացի միջնորդները հստակ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ:
ԱՄՆ-ն ունի կարևոր լծակներ այս գործընթացում, սակայն չօգտագործվող լծակները արագորեն քայքայվում են»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում