«Անտիֆեյք»-ի խմբագրակազմը նամակներ են հանձնել դեսպաններին
Կարդացեք նաև
Օրեր առաջ վարչախմբի կամակատար հանդիսացող դատարանն ապօրինի երկարաձգեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը, դեսպաններին նամակ հանձնելու ժամանակ հայտարարել է «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Նա նշել է, որ այդ գործը շինծու էր և հստակ քաղաքական նպատակներով էր արված. «Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը դասական քաղաքական բանտարկյալներ են, ովքեր կալանավորվել են իրենց ընդդիմադիր խոսքի և քաղաքական դիրքորոշման համար։ Նարեկ Սամսոնյանն արդեն 6-րդ օրն է՝ գտնվում է հացադուլի մեջ։ ԵԽ-ն պարտավոր է արձագանքել ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշումներին»։
Նախկինում, երբ որևէ լրագրողի մատը փուշ էր մտնում կամ որ հայտարարվում էր, որ, ենթադրաբար, բանտերում քաղբանտարկյալներ կարող են լինել, տասնյակ դեսպաններ սկսում էին այցելել նրանց, ՀՀ իշխանություններից պահանջում էին քայլեր ձեռնարկել՝ նրանց ազատ արձակելու համար, «Անտիֆեյք»-ի գխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։
«Մենք ակնկալում ենք քաղաքական արձագանք, ակնկալում ենք միջամտություն՝ ՀՀ իշխանությունների կողմից ոտնձգություններին, խոսքի ազատության արժեքներին, քանի որ հենց ձեր կառույցներն են տարիներ շարունակ ֆինանսավորել ՀՀ-ում ժողովրդավարության, խոսքի ազատության պաշտպանության ամրապնդմանը»,-ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում