Ընտրողների առնվազն 55 տոկոսի մասնակցության դեպքում գործող իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չի ունենա. Սուրեն Սուրենյանց

Ընտրողների առնվազն 55 տոկոսի մասնակցության դեպքում գործող իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չի ունենա. Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հադես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝  2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ Հայաստանի համար ճակատագրական շրջադարձ՝ բացելով որակական փոփոխությունների կամ իշխանափոխության իրական հնարավորություն։

«Բացառիկ հնարավորություն եմ տեսնում, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում տեղի ունենան որակական փոփոխություններ կամ իշխանափոխություն։ Հունիսի 7-ին նման հնարավորություն կա, բայց դա չի նշանակում, որ բոլորս պետք է նստենք ու սպասենք, թե այդ օրը հրաշք է տեղի ունենալու»,– ասել է Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ փոփոխության համար առաջիկա ամիսներին անհրաժեշտ է ձևավորել մի քանի ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոններ, որոնք հասարակության վստահությունն ունեն՝ հիմնվելով սոցիոլոգիական հարցումների վրա։

«Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանում կան առնվազն 4–5 այդպիսի ուժեր»,– նշել է նա։

Սուրենյանցի գնահատմամբ՝ ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոններից ամենահավանականն ու վստահելին Գագիկ Ծառուկյանի ձևավորած քաղաքական կենտրոնն է։

«Գելափի վերջին հարցումները ցույց էին տալիս, թե ով կարող է առաջնորդել հասարակության հոգևոր առողջացումը և միասնության գործընթացը։ Այդ հարցման արդյունքներով պարոն Ծառուկյանը երրորդ տեղում էր՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից և Ամենայն Հայոց կաթողիկոսից հետո»,– ընդգծել է նա։

Այս համատեքստում Սուրենյանցը կարևորել է Գագիկ Ծառուկյանի ներկայացրած  «Առաջարկ Հայաստանին» քաղաքական նախագիծ-կոնցեպտը

Սուրեն Սուրենյանցը վստահեցրել է, որ ընտրողների առնվազն 55 տոկոսի մասնակցության դեպքում գործող իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չի ունենա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում