Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներին
15/01/2026 10:51
Կարդացեք նաև
The Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան Թեհրանից տարհանել է իր դեսպանին և հյուպատոսական բոլոր աշխատակիցներին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դիվանագետներին տարհանելու որոշումը կայացվել է Իրանում անվտանգության իրավիճակի գնահատման հիման վրա։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը The Daily Mirror-ին հայտնել էր, որ բրիտանական իշխանությունները ժամանակավորապես փակել են Թեհրանում գտնվող դեսպանատունը։
Հունվարի 14-ին «Reuters»-ը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները կարող է ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ 24 ժամվա ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում