Իրանն այս գիշեր փակել է իր օդային տարածքը․ շուրջ 5 ժամ չվերթները չեղարկվել են
15/01/2026 11:38
Կարդացեք նաև
Իրանն այս գիշեր փակել է իր օդային տարածքը և հիմա ընդունում է միայն այն միջազգային չվերթերը, որոնք ունեն հատուկ թույլտվություն
«Աերոֆլոտի» Մոսկվա-Թեհրան չվերթի ինքնաթիռը վաղ առավոտյան վերադարձել է «Շերեմետևո», Ուզբեկստանի ավիաընկերությունների և արտասահմանյան ավիափոխադրողների 6 չվերթի ինքնաթիռներ վերադարձել են մեկնման օդանավակայաններ։
Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանում անվտանգության սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է, իսկ Հնդկաստանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ այդ երկիր այցելելուց:
Reuters գործակալությունն ավելի ուշ հայտնել է, որ Իրանը վերաբացել է իր օդային տարածքը, որը գրեթե հինգ ժամ փակ էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ մտավախությունների պատճառով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում