Նիկոլ Փաշինյանը ջերմոցային վարչապետ է. Սամվել Ֆարմանյան
Կարդացեք նաև
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ջերմոցային վարչապետ է: 8 տարի է գրեթե նա այդ պաշտոնում է, ու չի եղել ՄԵԿ դեպք, որ նա հավասար պայմաններով բանավիճի լավ տեղեկացված ու անկաշկանդ որևէ քաղաքական գործչի հետ, նման պայմաններով պատասխանի որևէ լրագրողի կամ հարցազրուցավարի հարցերին, զրույցի բռնվի որևէ անկաշկանդ քաղաքացու հետ։
Հարցազրույցներ՝ իր գրպանային ու կաշկանդված հարցազրուցավարների հետ, ճեպազրույցներ՝ միայն իրեն ձեռնտու պայմաններով, ԱԺ-ում իբր սուր հարցեր՝ զուտ իրեն ձեռնտու պայմաններով ու թեմատիկայով, իրեն ձեռնտու դերակատարների կողմից, տեսանյութեր, մոնոլոգներ ու գրառումներ՝ էլի իրեն ձեռնտու պայմաններով:
Ջրիկ լեզվանիություն՝ ջերմոցային պայմաններում:
Որ պահին Նիկոլ Փաշինյանը առերեսվեց նման ՄԵԿ դեպքի՝ փլուզվելու է ավազի վրա կառուցված շենքի նման:
Նա ունի՞ համարձակություն ուղիղ եթերում, օրինակ, 1-2 անգամ պատասխանելու իմ հարցերին:
40-ական րոպե՝ իմ հարցերին ու իր պատասխաններից ծնված հարցեր-արձագանքներին, 50-ական րոպե՝ իր պատասխաններին: Թող իրեն 60-ական րոպե հատկացվի:
Չունի:
Որովհետև կհալվի իր հետ կապված վերջին առասպելը՝ լեզվի չեմպիո՜ն է, լավ խաբու՜մ ու մոլորեցնու՜մ է ժողովրդին:
Ոչ մի բան էլ լավ չի անում՝ ջերմոցային վարչապետ է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում