Գևորգ Սրբազանը հաստատապես ստախոս է․ Արսեն Բաբայան

Գևորգ Սրբազանը հաստատապես ստախոս է․ Արսեն Բաբայան

«Գևորգ Սրբազանը հաստատապես ստախոս է, նրա՝ հաստատապես ստախոս լինելու մասին դեռ օրեր առաջ եմ բացահայտել»,- 5-րդ  ալիքի «Հացազրույց» հաղորդման ժամանակ ասել է Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Նա նշել է, որ Գևորգ Սրբազանը տարբեր հարցազրույցներում պնդում է, թե իբր Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութով կա երկու փորձաքննություն. «Մինչդեռ ես, որպես Արշակ Սրբազանի ներկայացուցիչ այդ գործով, եթե լիներ նման եզրակացություն, ենթադրաբար, ես էլ պետք է տեղյակ լինեի։ Ինչու ենթադրաբար, քանի որ չեմ բացառում, որ քննչական մարմինը, կրկին խախտելով քրեական դատավարության օրենսգիրքը, էլի կաներ առանց մեր տեղեկության։ Սակայն ես հարցում արեցի, ստացա պատասխան, որ որևէ երկրորդ փորձաքննություն չի նշանակվել, հետևաբար չի կատարվել»։

«Գևորգ Սրբազանին խորհուրդ եմ տալիս մի քիչ համբերել, իր այդ հարցի պատասխանը ինքը շուտով կստանա։ Ինչ էր ասում՝ Արշակ Սրբազանը փորձաքննության է ներկայացրել, բայց դրանից լուր չկա։ Ո՞վ ասաց, որ լուր չկա, ո՞վ պետք է տա ընթացքը։ Ընթացք տվողը ես եմ։

Ինքն իր ստախոսության, բնասարկության… Ամոթ էլ է, ինձ վատ եմ զգում, որ հոգևորականի հանդեպ եմ այս խոսքերն ասում, բայց ինքը հասցրել է  դրան ու արժանացել է այն խոսքերին, որ հիմա ասում եմ։ Արել ենք հետաքննություն ու շատ բան ենք պարզել։ Ինչո՞ւ համար ես այդ ստախոսությունները տարածում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում