Ի՞նչ է արել Լիդյան, հարվածային խմբե՞ր է կազմել, պայթուցիկ նյութե՞ր է ձեռք բերել․ Լիդյա Մանթաշյան

Ի՞նչ է արել Լիդյան, հարվածային խմբե՞ր է կազմել, պայթուցիկ նյութե՞ր է ձեռք բերել․ Լիդյա Մանթաշյան

«Բոլորիս նույն մեղադրանքն են ներկայացրել, այսպես մեծ տեքստով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Սրբազան պայքար» շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանը, ապա հավելել․ «Իմ պաշտպանն իմ օրինակով ասում է՝ երբ ասում եք՝ այս մարդիկ բոլորն այսպիսի  բաներ են պլանավորել, եկեք առանձին կետերով անդրադառնանք դրան։ Լիդյան հարվածային խմբե՞ր կազմել է, թե՞ ոչ։ Լիդյան պայթուցիկ նյութե՞ր է ձեռք բերել, թե՞ ոչ, սա կարող ենք ասել բոլորի առումով, միայն ես չեմ։Այսինքն, ցանկացած անձի, հիմա Մովսեսը Շարբաթյանը, որն այնտեղ կանգնած է,  պայթուցիկ նյութեր ձեռք բերե՞լ է, թե՞ ոչ։  Իրենք գալիս են, լղոզված ինչ-որ ներկայացնում, մարդկանց ահաբեկում են մեր երկրում, այդպես չի կարող լինել, առանձին մի կետը ասում ենք, ասեք՝ ի՞նչ է արել Լիդյան  սրա ուղղությամբ, ասեք՝ Գալստյան Տիգրանը ի՞նչ է արել դրա ուղղությամբ։ Այնպես չէ,որ մենք արել ենք, իրենք ապացույցը չեն կարողանում գտնել, նման գործողություն չի պլանավորվել։ Սրբազանը ասաց՝ այո, մենք խմբեր կազմել ենք, որոնք դուրս են եկել պայքարի, ո՞նց կարող է խմբեր չկազմենք, բայց էդ խմբի նպատակը ահաբեկչություն գործելը չի եղել»։

Մանթաշյանի խոսքով՝ «18 արդարների» գործով յուրաքանչյուրի համար պետք է հստակեցում՝ ով՝ ինչ է արել։ Մինչդեռ նա տեսնում է բոլորին դատապարտելու միտում։

«Լղոզած ուզում են տանեն մինչև վերջ, բոլորիս դատապարտեն, այն էլ՝ ծանր հոդվածով։ Եթե լիներ ՝1 կամ  2 տարվա ազատազրկում,   կարող է մի քիչ հանգիստ, խաղաղ տանեին մարդիկ, ասեն՝ դե լավ, մի տարի, 2 տարի է, կգնանք, կնստենք, դուրս կգանք։9․5-ից 11 տարի ազատազրկում է հասնում հոդվածներով։ Այսինքն՝ դուք ի՞նչ է՝ ուզո՞ւմ եք այս մարդկանց տանեք այդքան ժամանակով բանտ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում