ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմածովային ուժերը․ Bloomberg

ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմածովային ուժերը․ Bloomberg

Bloomberg-ը գրում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թրամփ դասի» առաջին ռազմանավը կարող է արժենալ մինչև 22 միլիարդ դոլար։

Հոդվածում նշվում է, որ, ըստ նախնական հաշվարկների, ռազմանավերը կլինեն ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկ ռազմական նավերից։

Նավի նախնական արժեքի գնահատականը հինգշաբթի հրապարակել է Կոնգրեսի բյուջետային գրասենյակի ռազմածովային ուժերի վերլուծաբան Էրիկ Լաբսը։ Նրա խոսքով՝ մարտանավի համար կանխատեսված ամենացածր հնարավոր արժեքը 15.1 միլիարդ դոլար է։

Ռազմանավը կրկնակի մեծ կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ռազմածովային ուժերի կառուցած ցանկացած հածանավից կամ ականակիրից, բայց երեք անգամ փոքր կլինի Gerald R Ford ավիակրից, որն այժմ ԱՄՆ ամենաթանկ ռազմանավն է։

Նավի ստեղծման ծրագրերի մասին Թրամփը հայտարարել էր դեկտեմբերին՝ ասելով, որ այն կլինի իր «Ոսկե նավատորմ» ծրագրի մի մասը՝ ուղղված ԱՄՆ նավաշինության վերականգնմանը և ռազմածովային ուժերի վերակառուցմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում