«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին ԱԺ շենքից

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին ԱԺ շենքից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու համար անցագրեր էր տրամադրել «Ժողովուրդ» կայքի լրագրողներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը։ Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թույլ է տվել նրանց մասնակցել հանձնաժողովի նիստի աշխատանքներին, սակայն արդեն 2 հարցի քննարկումից հետո՝ նրանց խնդրեց դուս գալ դահլիճից։

«Դուրս եկեք, եթե որպես լրագրող եք ներկա, չեք կարող այստեղ լինել, դուրս»,-ասաց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե որպես քաղաքացի են ներկա՝ Քոչարյանն էլ պնդել է, որ եթե որպես քաղաքացի են այստեղ, ուրեմն բոլորը կարող են մտնել։

«Որպեսզի դուքյան չլինի՝ դուրս եկեք։ Երբ ձեզ իրավասություն կտան, որպես լրագրող հանդես գալու՝ կգաք, կնստեք»։

Լրագրողների պնդումիերից հետո, որ դա խտրական վերաբերմունք է՝ Քոչարյանը 5 րոպե ընդմիջում է հայտարարել։ Լրագրողները պնդել են, որ դա կամայական որոշում է, որին չպետք է ենթարկվել։

Այնուհետև լարված իրավիճակ ստեղծվել է. ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նույնպես պնդել է, որ լրագրողները չեն կարող գտնվել նիստերի դահլիճում։ Լրագրողներից մեկը պնդել է, որ իրեն հավատարմագրումից զրկելու համար դատարանում հաղթել է

Առաքելյանին, սակայն Առաքելյանը նշել է, որ դա մանիպոըլիացիա է։ «Դուք Ալեն Սիմոնյանի կամակատարն եք, և Ձեր որոշման համար պատասխան եք տալու»։

Առաքելյանն էլ պնդել է, որ գործ կա դատարանում և խնդրեց լրագրողների լքել շենքը։

ՊՊԾ աշխատակիցները դուրս հրավիրեցին լրագրողներին, փորձելով բռնի ուժով հեռացնել ԱԺ-ից։

«Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ալեն Սիմոնյանը պատասխան է տալու սրա համար, եթե քաղաքացու վրա քթելու համար Սիմոնյանը պատասխան չտվեց, սրա համար տալու է»,-ասել է Քնար Մանուկյանը՝ դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին։ «Կհանդիպենք դատարանում»,-պատասխանել է Առաքելյանը։

Լրագրողներին անգամ թույլ չեն տվել ուղիղ եթերում աշխատող գործընկերներին ներկայացնել այս պահին դատարանում առկա գործերի ընթացքի մասին մանրամասներ։

«Դուք հիմա բռնություն եք գործադրում»,-ՊՊԾ աշխատակիցներին ասել է լրագրողը, սակայն աշխատակիցներն էլ պնդում են, որ ոչ մի բռնություն չկա։ «Ամենայն հարգանքով, դուք մեր օրինական պահանջը չեք կատարում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում