WhatsApp-ում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը
16/01/2026 13:32
Կարդացեք նաև
Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը (+374 98018357), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:
Խնդրում ենք՝
• չպատասխանել նման հաղորդագրություններին,
• չտրամադրել որևէ անձնական տվյալ։