Նարեկ Սամսոնյանը դեկտեմբերին պետք է վիրահատվեր, բանտային պայմաններում առողջական խնդիրները մեծացան. Ռուբեն Մելիքյան

Նարեկ Սամսոնյանը դեկտեմբերին պետք է վիրահատվեր, բանտային պայմաններում առողջական խնդիրները մեծացան. Ռուբեն Մելիքյան

«Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն ունի առողջական շատ լուրջ խնդիր»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էՆարեկ Սամոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ քիչ առաջ «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է  Նարեկ Սամսոնյանի հետ, զրուցել է նաև «Քրեակատարողական  բժշկություն» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետների հետ։

«Սասմոնյանի վիճակն իսկապես լուրջ է։ Նա արդեն 8-րդ օրն է հացադուլի  մեջ է»,- ասել է նա՝ նշելով, որ չի խոսել այն մասին, ինչի մասին հիմա պատրաստվում է  խոսել տարբեր պատճառներով, այդ թվում հենց Նարեկն է  դեմ եղել։

Ռ.Մելիքյանը նշել է, որ Նարեկ Սամսոնյանն ընտրել է քաղաքական պայքարի այդ ձևը, որը ենթադրում է թե վճռականություն, թե անձնազոհություն՝ ինքն իրեն տանջելու, վտանգի տակ դնելու ձևաչափը։

«Ահավոր անցանկալի բան է հացադուլը՝ նաև հաշվի առելով իր առողջական խնցիրը։ Կներեք, չեմ բացահայտի բովանդակությունը, բայց լուրջ առողջական խնդիր ունի։ Հատկապես այդ հիվանդության պայմաններում հացադուլը շատ ավելի արագ է ազդում մարդու վրա, շատ ավելի արագ է մարդուն հյուծում։ Բժիշկների հետ եմ խոսել։

Այն հիվանդությունը, որի մասին խոսում ենք, իմ պատկերացմամբ, դեռ նախորդ կալանավորման ժամանակ է գլուխ բարձրացրել կամ ի հայտ եկել։ Հետո բուժում, դեկտեմբերին պլանային վիրահատություն էր նախատեսված, բայց նոյեմբերի 13-ին Նարեկին ձերբակալեցին, կալանավորեցին, բանտային պայմաններում խնդիրները մեծացան»,-նշել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։  Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում